«Հարուստները նույնպես լալիս են» սերիալի դերասանուհին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Instagram-ում իր հայտարարության մեջ նա ուղղակիորեն չի հայտնել այն պատճառները, որոնցից դրդված դադարեցնում է կարիերան, սակայն նշել է, որ հոգնել է «ագրեսիայից եւ ծաղր ու ծանակներից»

Մեքսիկացի դերասանուհի եւ երգչուհի Վերոնիկա Կաստրոն այլեւս չի զբաղվելու ստեղծագործական գործունեությամբ: Կարիերան ավարտելու մասին նա հայտնել է սեպտեմբերի 12-ին Instagram-ում։

«Ես հրաժեշտ եմ տալիս այն բանին, ինչն այնպես սիրում էի, իմ մասնագիտությանը, որին ես նվիրեցի 53 տարի (…), շնորհակալություն ամեն ինչի համար»,- գրել է Կաստրոն: 66-ամյա հայտնի դերասանուհու անունը վերջին ժամանակներս զանգվածային լրատվամիջոցներում հիշատակվում էր սկանդալային կտրվածքով: Լուրեր էին պտտվում, թե նա իբր ամուսնացել է մեքսիկացի հեռուստահաղորդավարուհի Յոլանդա Անդրադեի հետ, ինչը Կաստրոն ինքը վճռականորեն հերքել է: Instagram-ում իր հայտարարության մեջ նա ուղղակիորեն չի հայտնել այն պատճառները, որոնցից դրդված դադարեցնում է կարիերան, սակայն նշել է, որ հոգնել է «ագրեսիայից եւ ծաղր ու ծանակներից»:

Կաստրոն նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններում եւ Ռուսաստանում վիթխարի ժողովրդականություն է ձեռք բերել «Հարուստները նունպես լալիս են» եւ «Վայրի վարդը» սերիալներում խաղացած իր դերերի շնորհիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: