Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ ցանկանում է երեխա ունենալ Ալեքս Ռոդրիգեսից

Ես անկեղծորեն կարծում եմ, որ Աստված է մեզ միավորել, մենք այնքան նման ենք

Հանրահայտ երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ կցանկանար երեխա ունենալ Ալեքս Ռոդրիգեսից, գրում է MSN-ն։

Ամերիկացի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը գարնանը ամուսնության առաջարկ էր արել երգչուհուն, որը Լոպեսը ուրախությամբ ընդունել էր։ Իսկ այժմ երգչուհին մտածում է Ռոդրիգեսի հետ ապագայի ծրագրերի մասին։

Վերջերս տված հարցազրույցներից մեկի ընթացքում հաղորդավարը հետաքրքրվել է վերջերս 50-ը բոլորած երգչուհուց, թե արդյոք չի ցանկանում երեխաներ ունենալ։

«Այո, ցանկանում եմ»,- խանդավառությամբ պատասխանել է Ջենիֆերը։

Նրա խոսքով՝ Աստված մեծ դեր է խաղացել իրենց հանդիպման գործում։

«Ես անկեղծորեն կարծում եմ, որ Աստված է մեզ միավորել, մենք այնքան նման ենք»,- հայտնել է երգչուհին և հավելել, որ ինքն ու Ռոդրիգեսը լրացնում են միմյանց։

Նշենք, որ երգչուհին նախորդ ամուսնուց՝ հայտնի երգիչ Մարկ Էնթոնիից, զույգ երեխաներ ունի՝ 11-ամյա Մարքսը և Էմման, 44-ամյա բեյսբոլիստը նախորդ ամուսնությունից նույնպես երկու դուստր ունի՝ 14-ամյա Նատաշան և 11-ամյա Էլլան։

Ջենիֆերը նաև խոսել է հարսանեկան պատրաստությունների մասին և հայտնել, որ այն հետաձգվում է աշխատանքային զբաղված գրաֆիկի պատճառով։