Ֆրանսիական ընկերությանը սեքսի ժամանակ աշխատակցի մահվան համար պատասխանատու են ճանաչել

Գործուղման մեջ գտնվող աշխատակիցը ունի սոցիալական պաշտպանվածության իրավունք՝ անկախ հանգամանքներից, ասվում է դատարանի որոշման մեջ

Ֆրանսիական ընկերությունը պատասխանատու է ճանաչվել աշխատակցի մահվան համար, ում սիրտը կանգնել է անծանոթուհու հետ սեքսի ժամանակ, երբ նա գործուղման մեջ է եղել, հայտնում է BBC-ն։

Փարիզի դատարանը վճռել է, որ նրա մահը աշխատանքի ժամանակ դժբախտ պատահար է եղել, եւ ընտանիքը փոխհատուցում ստանալու իրավունք ունի։

Ընկերությունը պնդել է, որ տղամարդը իր մասնագիտական պարտականությունները կատարելիս չի եղել, երբ մտել է կնոջ հյուրանոցային համար։ Սակայն ֆրանսիական օրենսդրությամբ գործատուն պատասխանատվություն է կրում ցանկացած դժբախտ պատահարի համար, որը տեղի է ունեցել գործուղման ընթացքում։

Քսավյեն ինժեներ էր Փարիզից ոչ հեռու գտնվող երկաթգծի ընկերությունում։ Նա մահացել է 2013թ․ կենտրոնական Ֆրանսիա ուղեւորության ընթացքում՝ այն բանի հետեւանքով, ինչը գործատուն անվանել է «արտաամուսնական հարաբերություններ իդեալական անծանոթուհու հետ»։

Գործատուն բողոքարկել է ապահովագրական ընկերության որոշումը, ըստ որի մահը գնահատվել է որպես աշխատանքի վայրում դժբախտ պատահարի հետեւանք։

Գործուղման մեջ գտնվող աշխատակիցը ունի սոցիալական պաշտպանվածության իրավունք՝ անկախ հանգամանքներից, ասվում է դատարանի որոշման մեջ։