Ինչո՞ւ հրաժարական տվեց Ջոն Բոլթոնը. Daily Mail-ի անդրադարձը հրաժարականի պատճառներին

Թրամփի՝ Բոլթոնի հեռանալու մասին հայտարարությունից հետո Վաշինգտոնում գտնվող Բոլթոնի տնից դաշնային գործակալները դուրս են բերել վերջինիս պետական սեփականությունը, ներառյալ՝ համակարգչային սարքավորումները

 

հռգռֆս

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները, ըստ Daily Mail պարբերականի՝ վատթարացել են թալիբներին ընդունելու նախագահի հայտարարությունների ֆոնին:

Երեքշաբթի Ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդականին նկատել են Սպիտակ տան Արևմտյան թևում: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփը, թեև այդ պահին նախագահական նստավայրում է գտնվել, սակայն չի հանդիպել Բոլթոնի հետ:

Թրամփի՝ Բոլթոնի հեռանալու մասին հայտարարությունից հետո Վաշինգտոնում գտնվող Բոլթոնի տնից դաշնային գործակալները դուրս են բերել վերջինիս պետական սեփականությունը, ներառյալ՝ համակարգչային սարքավորումները:

Նրա հանկարծակի հրաժարականի հիմքում, ինչպես հաղորդում է աղբյուրը, ընկած է 9/11-ի ահաբեկչության 18-րդ տարելիցից մի քանի օր առաջ խաղաղ բանակցությունների նպատակով Քեմփ Դեվիդում թալիբների ներկայացուցիչներին ընդունելու Թրամփի նախաձեռնությունը, քանի որ Բոլթոնը համաձայն չի եղել թալիբների ներկայացուցիչների հետ տետատետ հանդիպմանը:

Թեև ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկում է թալիբների առաջնորդների և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ սեպտեմբերի 8-ին նախատեսված հանդիպումները, ինչպես նաև հրաժարվել էր մասնակցել խաղաղ կարգավորման բանակցություններին Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի արդյունքում զոհվել է 12 մարդ:

Աղբյուրը գրում է, որ Թրամփն ու Բոլթոնը նաև անհամաձայնություններ են ունեցել Իրանին, Հյուսիսային Կորեային, Ռուսաստանին և Վենեսուելային վերաբերող կարևոր հարցերում: Բոլթոնը անցյալ ամիս G7-ի գագաթնաժողովի ժամանակ հրաժարվել է հեռուստատեսություն եթերում պաշտպանել Աֆղանստանում և Ռուսաստանում Թրամփի վարած քաղաքականությունը:

Ինչպես հայտնի է, Չարլզ Քուփերմանը՝ Բոլթոնի տեղակալը, երեքշաբթի դարձել էր Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար, որը ավելի քան երեսուն տարի եղել է Բոլթոնի խորհրդականը, սակայն ենթադրվում է, որ նա այդ պաշտոնում երկար չի մնա, քանզի Թրամփը նրան արագ կհեռացնի «ազգային անվտանգության խորհրդի տան մաքրման շրջանակներում»:

Ըստ աղբյուրի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի հավակնորդ է համարվում Ռոբերտ Բլերը, որը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվեյնիի ավագ խորհրդականն է:

Bloomberg-ի տվյալներով՝ մյուս հնարավոր հավակնորդները, որոնց մասին Սպիտակ տանը խոսակցություններ են պտտվում, Ռոբերտ Օ'Բրայենն ու նախագահի պատանդների հարցերով դեսպանորդ և Պոմպեոյի ավագ խորհրդական Բրայան Հուքն է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:

«Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ, ինչպես և վարչակազմի այլ աշխատակիցներ նույնպես: Այդպիսով, խնդրել եմ Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին կնշանակեմ հաջորդ շաբաթ»,- գրել էր Սպիտակ տան ղեկավարը: Գրում է՝ tert.am-ը:

Donald Trump and John Bolton became locked in a Twitter war of words over the national security adviser's departure, with Bolton saying he tried to quit and Trump saying he told him to resign; Bolton is pictured Tuesday morning outside the West Wing of the White House at 8:45 a.m.

Federal agents were seen Tuesday at Bolton's home in Washington, D.C., removing equipment and other government property a few hours after he was fired; the gear included a shredder, a multifunction printer and other computer equipment

This woman was seen carrying a black satchel down Bolton's driveway as agents removed other government property from his home