Apple-ի ամենամյա շնորհանդեսին ներկայացվեց նոր սերնդի iPhone սմարթֆոնների շարքը. iPhone 11 Pro-ն հասանելի կլինի 4 երանգով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Apple-ի խանութներում կգործի Apple Watch Studio տաղավարը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կկարողանա իր համար ցանկացած գոտի ընտրել՝ այն համադրելով Apple Watch սմարթ ժամացույցի կորպուսի հետ

Ինչպես հաղորդվեց, Apple-ի խանութներում կգործի Apple Watch Studio տաղավարը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կկարողանա իր համար ցանկացած գոտի ընտրել՝ այն համադրելով Apple Watch սմարթ ժամացույցի կորպուսի հետ:

iPhone

Ի դեպ, սեպտեմբերի 20-ին Apple-ը պատրաստվում է վերաբացել Նյու Յորք Սիթիի Հինգերորդ պողոտայի հայտնի խանութը, որը փակվել էր վերանորոգման նպատակով: Այժմ այն Apple–ի ամենամեծ խանութն է աշխարհում:

iPhone

 

iPhone 11 Pro մոդելի արժեքը կմեկնարկի 999 դոլարից, իսկ iPhone 11 Pro Max-ինը՝ 1099 դոլար: Նախնական պատվերները կընդունվեն սեպտեմբերի 13-ից: iPhone XR-ի արժեքը կմնա 599 դոլար, իսկ iPhone 8-ինը՝ 499 դոլար:

Նորագույն սմարթֆոնները կլինեն առավել ջրակայուն և դիմացկուն փոշու նկատմամբ, ինչպես նաև կունենան անլար լիցքավորման հնարավորություն:

iPhone

 

Pro մոդելի գլխավոր առանձնահատկությունը երեք ոսպնյակ ունեցող 12 ՄՊ կետայնությամբ տեսախցիկն է:

Առաջին անգամ «այֆոններում» գործարկվել է տեսախցիկի Deep Fusion գործառույթը, որը թույլ է տալիս 9 տարբեր լուսանկարներ անել մեկ հպումով, ինչպես նաև լուսանկարներ ստեղծել՝ ներառելով բոլոր մանրուքները:

iPhone

 

Հաջորդիվ ներկայանում է iPhone 11 Pro սմարթֆոնը, որը հասանելի կլինի ոսկեգույն, արծաթագույն, տիեզերական մոխրագույն, կանաչ երանգներով:

Այս մոդելը ներկայանում է երկու չափսի էկրանով՝ 5.8 դյույմ և 6.5 դյույմ անկյունագծով: Սմարթֆոնի A13 Bionic պրոցեսորը հնարավորություն է տալիս մեկ վայրկյանում 1 տրիլիոն գործողություն կատարել:

iPhone

Ինչ վերաբերում է մարտկոցի աշխատանքին, iPhone 11 Pro սմարթֆոնի պարագայում այն 4 ժամով ավելի երկար կտևի, քան XS մոդելինը, իսկ 11 Pro Max-ի պարագայում՝ 5 ժամով ավելի երկար, քան iPhone XS Max-ինը:

iPhone

 

iPhone 11-ի մարտկոցն առանց վերալիցքավորման կաշխատի մեկ ժամով ավելի երկար, քան iPhone XR մոդելինը: Գաջեթը կարժենա 699 դոլար: Նոր iPhone-ը կաշխատի Apple-ի A13 Bionic chip պրոցեսորով, որն ընկերության պնդմամբ ամենաարագն է, որը երբևէ ներկայացվել է սմարթֆոններում:

iPhone

Սմարթֆոնը ներկայանում է 12 ՄՊ տեսախցիկով, որն առավել լավ լուսանկարներ կպատկերի նաև գիշերային ռեժիմով: Սմարթֆոնի կրկնակի տեսախցիկը թույլ կտա պատկերել մինչև 120 ատիճան տեսադաշտով կադր: