Բուսակերությունը կարող է վտանգավոր լինել

Մասնագետների կարծիքով ՝ բուսակեր ծնողները կարող են բացասաբար ազդել իրենց երեխաների մտավոր կարողությունների վրա

Բուսակերությունը կարող է շատ վտանգավոր լինել ուղեղի և ինտելեկտի զարգացման  համար: Այդ մասին իր սյունակում հայտնում է բրիտանացի սննդաբան Էմմա Դերբիշիրը:

Մասնագետների կարծիքով ՝ բուսակեր ծնողները կարող են բացասաբար ազդել իրենց երեխաների մտավոր կարողությունների վրա:

Դերբիշիրը պնդում է, որ մսի և կենդանական ծագման այլ սննդի մերժումը հանգեցնում է քոլինի պակասի: Այս նյութն անհրաժեշտ է ուղեղի և ողնուղեղի կառուցվածքի զարգացման և պատշաճ ձևավորման համար:

Այս նյութի մեծ մասը առկա է մսի, ձվի և կաթի մեջ, իսկ շատ ավելի քիչ քանակությամբ` լոբու և ընկույզի:

Հղիության ընթացքում քոլինի պակասը մեծացնում է կենտրոնական նյարդային համակարգի վնասման ռիսկը:

Աղբյուրը՝ shantnews.am