Սոնա Հովհաննիսյանը՝ սպիտակ ոճային զգեստով

Սոնան պարզ սանրվածք է ընտրել եւ գեղեցիկ սեւ պայուսակ

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Երգիչ Միշոյի կինը, որը միշտ առնաձնանում է իր ոճային կերպարներով, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երկար, սպիտակ զգեստ է կրում։ Սոնան պարզ սանրվածք է ընտրել եւ գեղեցիկ սեւ պայուսակ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ թեւնոց, վզնոց եւ արեւային ակնոց։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան։ «Հոյակապ, սիրում եմ այս զգեստը»,- նշել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոնան պատկերված էր քաղաքային պատկերի ֆոնին։ Նա սպիտակ շապիկ էր կրում եւ խոշոր արեւային ակնոց։ Հմայիչ հաղորդավարուհին պարզ սանրվածք էր ընտրել եւ նուրբ շպար։ Կադրերը մեկնաբանված չէին։