Չեխիայում մոր մահից 117 օր անց առողջ աղջիկ է ծնվել

Ծնվել է առողջ աղջիկ՝ 2.13 կգ քաշով և 42 սմ հասակով

Երբ ուղղաթիռը գիտակցությունը կորցրած չեխուհուն, որը ծանր ինսուլտ էր տարել, հասցրեց հիվանդանոց, ապրելու նրա շանսերը մեծ չէին, իսկ նրա 15 շաբաթական պտղինը՝ քիչ ավելի էին, հայտնում է Reuters-ը։

Այնուամենայնիվ, չնայած ամեն ինչին, կեսարյան հատման միջոցով ծնվել է առողջ աղջիկ՝ 2.13 կգ քաշով և 42 սմ հասակով։ Ծնվելու պահին նրա մայրը մահացած էր։

Բրնոյի համալսարանական հիվանդանոցի հայտարարության մեջ նշվում է, որ աղջիկը մահացած մոր արագանդում անցկացրել է 117 օր։

Գործընթացը, որ հղի էր հավանական բարդացումներով, համարվում է ռեկորդային մահացած մոր արհեստական հղիության երկարատևության առումով։