Այս ամռան ամիսների հրդեհների պատճառների մեջ մարդկային գործոնը 90 տոկոս է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը
«Մենք ունենք դեպքեր, որ ապացուցված է, որ այրել են դիտավորյալ: Երեք դեպքով դատախազությունում քրգործեր կան: Մեր հետաքննությունը փոխանցել ենք դատախազություն»,-ասաց նա՝ հավելելով, որ դրանք համեմատաբար փոքր հրդեհների դեպքեր են:
«Ձյունիկ» սառնարան» ընկերությունում խոշոր հրդեհի մասին Ցոլակյանն ասաց, որ իրենք մինչեւ հիմա էլ հերթապահություն են իրականացնում: «Այնտեղ բարդ պրոցես կա, հանգցնելուց հետո պետք է փչացած ապրանքը, մթերքը դուրս հանել այնտեղից: Դա մեզ հաջողվեց կառավարության աջակցությամբ. մոտ հազար տոննա փչացած մսամթերք հանվեց, որը շատ վտանգավոր էր»,-ասաց Ցոլակյանը:
«Մեր նախնական հետաքննության նյութերը տրվել են տարբեր տեղեր փորձաքննության: 4-5 փորձաքննություն է արվում, որոնց արդյունքները կստանանք, եւ դատախազությունը կորոշի: Նույնը վերաբերում է նաեւ «Մալաթիա մոլի» հրդեհին»,-ընդգծեց նախարարը:
0Comments