Բակունցի փողոցում խանութի մոտ կրակել են ավտոմեքենայի վրա

Ոստիկանները «հերոսին» գտել են

Օգոստոսի 31-ին, ժամը 02.16-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Բակունցի փողոցում գտնվող խանութի մոտ կրակել են իր ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեքենայի ապակիները վնասվել են:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ օգոստոսի 30-ին, ժամը 23.00-ին, Բակունցի փողոցի մի բնակիչ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ վնասել է Բակունցի փողոցում կայանած «Մերսեդեսի» դռների ապակիները:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: