Իշխանությունը մատնում է իրեն․Ինչ որոշում կա Ամուլսարի հարցով

«Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքավայրի փորձաքննության եզրակացության մեջ նշած 16 մեղմման միջոցներից 10–ն իր նախագծային փաստաթղթերում նախատեսել էր, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի

Ամուլսարի դեմ Նիկոլ Փաշինյանը դուրս է բերել Քննչական կոմիտեին։ Երկու օր է իրավապահ այս կառույցը զբաղվում է հանքի շահագործման լիցենզիա ստացած Լիդիան ընկերության գովազդով։ Օգոստոսի 14–ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքների 3D հոլովակ։ Համացանցում լուրեր են տարածվել, թե 3D հոլովակը պատրաստվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Իսկ այսօր մամուլի ասուլիսում ընկերության փիառով զբաղվեց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։ Իրավապահ սույն անձը ասուլիսի ընթացքում ցուցաբերեց բնապահպանական գիտելիքներ ու փորձեց դետալ առ դետալ հիմնավորել, որ հանքի շահագործումը վնաս չի հասցնելու շրջակա միջավայրին, ռիսկերը կառավարելի են։ Նա մասնավորապես ասաց, թե եզրակացության արդյունքները ցույց են տվել, որ Ամուլսարի ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, իսկ Ամուլսարի տարածքի մոտ գտնվող Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա ազդեցությունն անորոշ է, քանի որ քանակական առումով այդ ազդեցությունները չափելի չեն։
Եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Ամուլսարի հանքավայրի շահագործելիս եթե «Լիդիան Արմենիա» ընկերությունն իրականացնի 16 մեղմման միջոցներն ու լրացուցիչ միջոցառումները, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։
««Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքավայրի փորձաքննության եզրակացության մեջ նշած 16 մեղմման միջոցներից 10–ն իր նախագծային փաստաթղթերում նախատեսել էր, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի»,– ասաց նա։
Անդրադառնալով կենսաբազմազանության և օդի որակի կառավարմանը, Իվանյանը նշեց, որ փորձագետները եկել են եզրահանգման՝ ազգային և միջազգային կարգավորումների որևէ խախտում չի արձանագրվել։
«Այսինքն, կենսաբազմազանգության վրա ազդեցությունը գնահատվել է բավարար, իսկ ինչ վերաբերում է օդի որակի գնահատմանը, ապա փորձագետները չեն հայտնաբերել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չէ մեղմել։ Այսինքն՝ օդի որակի մասով ծրագրի ազդեցությունը կառավարելի է, այն բոլոր մտահոգությունները, որ փոշին կհասցնի հարակից բնակավայրերին, այդ թվում՝ Ջերմուկին, չեն հիմնավորված»,– ասաց նա և ընդգծեց, որ եթե «Լիդիան Արմենիան» իրականացնի մեղման միջոցներն ու լրացուցիչ միջոցառումները, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելոի։
Այս ասուլիսով իշխանությունը եւս մեկ անգամ փաստեց, որ Ամուլսարի շահագործումը կասեցնելու որոշումը իշխանությունը կայացրել է սեռեւս վաղուց, հիմա տարբեր խողովակներով փորձում է ճանապարհ հարթել դրա համար։

Ամուլսարի գործով այսօր նաեւ պարզ դարձավ, որ բախումներ են տեղի ունեցել Գնդեւազի եւ Ամուլսարի աշխատակիցների մեջ, հարուցվել է քրեական գործ, կա կալանավորված անձ, որը բնապահմանների շարքերից է։ Սա նշանակում է, որ իշխանությունը գնալու է կոշտ միջոցների՝ բացելու Ամուլսար տանող ճանապարհը, որը մոտ տաս օր է հերթափոխով հսկվում է: