5 մթերք, որոնք մետեորիզմի դեպքում հակացուցված են

Գազավորված ըմպելիքները փքվածություն են առաջացնում անգամ առողջ մարդկանց մոտ, իսկ մետեորիզմով մարդկանց համար դրանք պետք է լիակատար արգելքի տակ լինեն

 

Մետեորիզմը գազերի կուտակման պատճառով փորի փքվածությունն է: Որոշ մթերքներ կարող են վատթարացնել մետեորիզմով պացիենտների վիճակը, ուստի խորհուրդ է տրվում այդպիսի մթերքները սննդակարգից հանել:

Մաստակ

Մաստակը մետեորիզմով մարդու ամենավատթար թշնամին է: Երբ մարդը մաստակ է ծամում, նա կուլ է տալիս օդի ավելցուկային քանակություն, ինչը մետեորիզմը սրում է: Դրանից բացի, մաստակի մեջ պարունակվում է արհեստական շաքար՝ ինչպես սորբիտոլ, մագնիտոլ եւ կսիլիտ, որոնց պատճառով օրգանիզմը ավելի դժվար է մարսում ուտելիքը:

Գազավորված ըմպելիքներ

Գազավորված ըմպելիքները փքվածություն են առաջացնում անգամ առողջ մարդկանց մոտ, իսկ մետեորիզմով մարդկանց համար դրանք պետք է լիակատար արգելքի տակ լինեն:

Լոբազգիներ

Լոբազգիներն, իհարկե, առողջության համար օգտակար են, բայց մետեորիզմի դեպքում դրանք չպետք է գործածել, քանի որ ուժգնացնում են աղեստամոքսային տրակտում գազագոյացումը: Լոբազգիները ռաֆինոզ են պարունակում, որը նպաստում է ջրածնի, ածխաթթու գազի եւ մեթանի արտադրմանը:

Սուրճ

Սուրճը գրգռում է ստամոքսի թաղանթը, ինչը կարող է վատթարացնել մետեորիզմով մարդու վիճակը, ուստի այս ըմպելիքի գործածումը խորհուրդ չի տրվում:

Կաթնամթերք

Եթե հաճախ եք բախվում մետեորիզմի խնդրին, դա կարող է կապված լինել լակտոզա կոչվող ֆերմենտի բավարար քանակությամբ արտադրելու օրգանիզմի անընդունակության հետ: Կամ ձեր օրգանիզմը չի կարողանում  մշակել կաթնամթերքում պարունակվող լակտոզան: