Համարձակ բացվածքով զգեստ, բարձրակրունկներ

Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային եւ հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է պատի ֆոնին, ինչի մասին հիշատակել է կադրին կից արված մեկնաբանության մեջ։ Նա մուգ երանգի, համարձակ բացվածքով զգեստով է, ինչն էլ համադրել է փոքրիկ պայուսակի եւ բարձրակրունկների հետ։ « Ինստագրամ ջան, նկարիս հետ ինչ խնդիր ունես՝ ջնջում ես։ ԱՅՈ, ՊԱՏԻ ՄՈՏ »,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Իննան արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Դերասանուհին վառ աքսեսուարներ էր ընտրել՝ խոշոր ականջօղեր եւ վզնոցներ։ «Բարի գիշեր»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր դերասանուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել նրան։ «Գեղեցկուհի»,- գրել էր օգտատերերից մեկը։