Մի փեշ փող է տարել տվել և հիմա հերոսի կեցվածքով ման է գալիս. Ղուշչյանը՝ Սամվել Ալեքսանյանի մասին

Հեռուստահաղորդավարը «Հրապարակ» թերթին հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին

Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը չի պատրաստվում բողոքարկել իրեն առեւանգելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցնելու մասին որոշումը։ 
«Բա ի՞նչ էիք ուզում, որ այդ ... գործին ընթացք տայի՞ն, մի փեշ փող է տարել տվել և հիմա հերոսի կեցվածքով ման է գալիս, բայց դա կապ չունի, նա պատժվելու է Աստծո կողմից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ղուշչյանը։

Հիշեցնեք՝ հեռուստահաղորդավարը «Հրապարակ» թերթին հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին:

Մամուլ հրապարակման հիման վրա մարտի 29-ին հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։

Համլետ Ղուշչյանը հարցաքննվել էր ապրիլի 17-ին, ավելի ուշ` ապրիլի 30-ին, հարցաքննվել էր նաեւ Սամվել Ալեքսանյանը: Հունիսի 5-ին նրանց միջեւ տեղի էր ունեցել առերեսում, բայց քննությամբ մեղադրյալի ինքնությունը պարզել չի հաջողվել։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ գործի վարույթը կասեցվել է Քրդատօրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։ «Փաստինֆո»-ն փորձեց հեռուստահաղորդավարից ճշտել արդյոք պատրաստվում է բողոքարկել կասեցնելու որոշումը. պատասխանը բացասական էր՝ այն արդյո՞ք

«Ինձնից, ձեզնից գողացած փողերով, ինձ նման, ձեզ նման մարդկանց վախեցնելով չես կարող ինչ-որ բանի հասնել։ Քոչարյանն էլ էր մեծ-մեծ «փռթում», հիմա որտե՞ղ է»,- ասաց նա, գրում է hayeli.am