Անդադար ծառայություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Այսպես գործեք՝ ընդունելով այն ոչ թե որպես վախճան, այլ՝ իբրև սկիզբ Նոր Կյանքի, որ սրբագործվել և մատուցվում է Ինձ՝ իբրև ծառայություն

Հիսուս
Օգոստոսի 27

Ծառայությունը Երկնքի օրենքն է: Այդ է, որ անում են Երկնքում Իմ Հրեշտակները. «Նրանք շարունակ ծառայում են Նրան»: Կարելի է այսպես ասել բոլոր նրանց համար, ովքեր ծառայում են Ինձ:

Երբ Սերը կա, նշանակում է՝ շարունակ ծառայություն կա յուրաքանչյուր գործի մեջ. անգամ՝ հանգստի մեջ:

Այսպես գործեք՝ ընդունելով այն ոչ թե որպես վախճան, այլ՝ իբրև սկիզբ Նոր Կյանքի, որ սրբագործվել և մատուցվում է Ինձ՝ իբրև ծառայություն:

Այս կլինի մի Կյանք՝ լցված Զորությամբ ու Ուրախությամբ: