«Իսկական Բարբի». Աննա Դովլաթյանը՝ կարճ, ոճային շրջազգեստով

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան պատկերված է գեղեցիկ ծաղիկների ֆոնին

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան պատկերված է գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Հմայիչ դերասանուհին մոխրագույն շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։

Կերպարն ամբողջացնում են ամառային կոշիկները, գեղեցիկ սանրվածքն ու նուրբ դիմահարդարումը։ «Մարդուն երջանկացնում է երեք բան՝ սերը, հետաքրքիր աշխատանքն ու ճանապարհորդելու հնարավորությունը»,- մեկնաբանությունների հատվածում ռուսերենով գրել է Աննան։

1

Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան, նրանցից մեկը նշել է. «Իսկական Բարբի»։