Նրբահամ առավոտ

Համեղ բլիթներ՝ հունական յոգուրտով, շոկոլադե գնդիկներով և հատապտուղներով

Առաջարկում ենք առավոտյան թեյի հետ վայելել շատ համեղ, նրբահամ բլիթներ՝ հունական յոգուրտով, շոկոլադե գնդիկներով և հատապտուղներով։

Բաղադրիչներ՝ 
• ալյուր 2 բաժակ
• փխրեցուցիչ 2 թ.գ.
• շաքարավազ 2 ճ.գ.
• աղ 1/4 թ.գ.
• 2 մեծ ձու
• կոկոսի յուղ կամ ցանկացած ձեթ 2,5 .գ.
• վանիլին 
• հունական անյուղ յոգուրտ 1 բաժակ
• կաթ 1 բաժակ
• ազնվամորի (малина) 1/3 բաժակ՝ թարմ կամ սառեցված
• հապալաս (черника) 1/3 բաժակ՝ թարմ կամ սառեցված
• մուգ շոկոլադե գնդիկներ 1/4 բաժակ

Կարող եք պատրաստել բարձրորակ ալյուրով, շաքարավազով և խմորեղենի համար նախատեսված համեմունքներով՝ փխրեցուցիչով, շաքարի փոշիով և վանիլինով։

b

Պատրաստման եղանակը՝ 

Խառնել չոր բաղադրիչները մեծ ամանի մեջ։

Առանձին ամանի մեջ խառնել ձուն, ձեթը և յոգուրտը։

Հարել մինչև դառնա հարթ։ Ավելացնել կաթը և խառնել։

Յոգուրտով զանգվածը լցնել չոր բաղադրիչների վրա, խառնել փայտե գդալով։ Խմորը չպետք է հարթ լինի։

Մի անհանգստացեք գնդիկների համար։ Խմորի մեջ զգույշ լցնել հատապտուղներն ու շոկոլադե գնդիկները, խառնել այնպես որ հատապտուղները չվնասվեն։

Տապակը տաքացնել միջին կրակի վրա շատ քիչ ձեթով, օգտագործելով 1/4 բաժակի չափաբաժնով գդալ, եփել բլիթները մոտ 3֊4 րոպե մի երեսը, ստուգելուց հետո եփվել է, թե՝ ոչ, շրջել մյուս երեսի վրա և եփել ևս 2֊3 րոպե։

Մատուցել հատապտուղներով և վրան ցանել շաքարի փոշի։