Ծով, արեւ, ամառ․ Անահիտ Սիմոնյանի ընտանեկան լողափնյա լուսանկարը

Սիրեք մարդկանց, որոնք ձեզ լավ են վերաբերում եւ աղոթեք մնացածի համար։ Կյանքն այնքան կարճ է, ապրեք այն երջանիկ

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանն իր միկրոլբոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ընտանիքի՝ ամուսնու՝ Հայկոյի եւ որդու՝ Արմանի հետ։ Ընտանիքը գտնվում է լողափին։ Ընտանեկան ջերմ կադրին կից Անահիտը գրել է․ «Կյանքում այնպիսի շրջան է գալիս, երբ հեռանում եք դրամաներից ու մարդկանցից, որոնք դրանք ստեղծում են։ Ձեզ շրջապատում եք այն մարդկանց հետ, որոնք ծիծաղում են։ Մոռանում եք վատը եւ կենտրոնանում՝ լավի վրա։

Սիրեք մարդկանց, որոնք ձեզ լավ են վերաբերում եւ աղոթեք մնացածի համար։ Կյանքն այնքան կարճ է, ապրեք այն երջանիկ։ Ընկնելը կյանքի մի մասն է, ոտքի կանգնելը՝ ապրելը։ Ողջ լինելը նվեր է, իսկ երջանիկ լինելը՝ ձեր ընտրությունը»։

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա սպիտակ տոպ որ կրում եւ մեծ ակնոց։ Մեկնաբանությունների հատվածում նա գրել էր․ «Ես հիացած եմ այս լուսանկարչով»։ Հրապարակմանը կից հետեւորդները նրան նմանեցրել էին Քիմ Քարդաշյանին։