Պանրով և խոզապուխտով նրբաբլիթներ՝ նախաճաշի համար

Պատրաստման եղանակը

Բաղադրիչներ

  1. Ալյուր – 1 բաժակ
  2. Կաթ – 2 բաժակ
  3. Ձու – 2 հատ
  4. Շաքարավազ – 2 ճ/գ
  5. Աղ – 1 թ/գ
  6. Խոզապուխտ – 200 գ
  7. Պանիր – 100 գ
  8. Կանաչեղեն՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Հարել ձվերը, ավելացնել մի փոքր աղ և կաթ: Լցնել մաղած ալյուրը և մնացած կաթը: Խառնել՝ մինչև ստացվի միասեռ զանգված:
  2. Տապակը յուղել և նրբաբլիթներ պատրաստել:
  3. Խոզապուխտը բարակ շերտատել, պանիրն անցկացնել քերիչով:
  4. Կանաչին մանր կտրատել և լցնել խոզապուխտի և պանրի վրա՝ այդպիսով ստանալով միջուկը:
  5. Ստացված զանգվածով խճողել նրբաբլիթները և մատուցելուց առաջ մի փոքր տաքացնել: