Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Նախկին նախագահի կինը լրագրողներին հայտնել է, որ քրեական գործը կապ ունի իր ամուսնու աշխատակազմի աշխատակից Մանաս Արաբաևի հետ:
«Ես գիտեի, որ քաղաքականությունը կեղտոտ գործ է: Ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղ որ դատարանն է գտնվում: Լինելով առաջին տիկին՝ ես աշխատել եմ որևէ բանի չմիջամտել»,-ասել է Ռաիսա Աթամբաևան:
Նշենք, որ Արաբաևը ձերբակալվել է հունիսի 2-ին, նա կասկածվում է կոռուպցիայի մեջ:
Արաբաևը ցուցմունք է տվել Աթամբաևայի դեմ՝ հայտարարելով, որ վերջինս միջամտել է դատական գործընթացներին:
0Comments