Համաշխարհային առևտրային շուկաներում գնանկում է գրանցվում՝ Չինաստանից հնչած զգուշացումների ֆոնին

Հինգշաբթի առավոտյան մի շարք եվրոպական շուկաներում իրավիճակը կարգավորվել է, սակայն կարճ ժամանակ անց կտրուկ նվազում է գրանցվել Չինաստանի ֆինանսների նախարարությունից արված հայտարարության ֆոնին

Եվրոպական շուկաներում հինգշաբթի անկում է գրանցվել՝ Չինաստանից հնչած նախազգուշացման ֆոնին, որի համաձայն Չինաստանը կարող է ԱՄՆ սահմանած մաքսատուրքերին հակազդող նոր միջոցներ ձեռնարկել:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, գների անկումները հաջորդել են ամերիկյան և ասիական բորսաներում լարված օրվան, որը պայմանավորված էր համաշխարհային ճգնաժամի մասին ներդրողների մտավախությամբ:

Բրիտանական տնտեսությունը վերահսկող բորսայում 0.9 տոկոսի անկում է գրանցել նախորդ օրվա աճուրդի ցուցանիշների համեմատ: Ցածր ցուցանիշներ են ստացվում նաև Գերմանիայից, որոնք նույնպես մտավախություն են առաջացնում ներդրողների շրջանում:

Արդյունքում ԱՄՆ երեք հիմնական առևտրային բորսաներում աճուրդը գիշերային ժամերին ավարտվել է 3 տոկոս գնանկումով:

Հինգշաբթի առավոտյան մի շարք եվրոպական շուկաներում իրավիճակը կարգավորվել է, սակայն կարճ ժամանակ անց կտրուկ նվազում է գրանցվել Չինաստանի ֆինանսների նախարարությունից արված հայտարարության ֆոնին, որի համաձայն ԱՄՆ-ն մտադիր է նոր մաքսատուրքեր սահմանել՝ խախտելով նախագահներ Թրամփի և Ծինփինի միջև ձեռք բերված համաձայնությունը: