Իմ շքեղ պարգևը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Այս բանը թող ձեզ հետ չկատարվի, ջանացեք ստանալ Այն և գործածել

Հիսուս
Օգոստոսի 14

Հիսուս, դու եկար, որ մենք կյանք ունենանք և ունենանք Այն էլ՝ առավել:

Կյանքը՝ հոգևոր, ֆիզիկական, իմացական, առատ Կյանքը, ուրախ Կյանքը, հզոր Կյանքը. այո, Ես եկել եմ սրանք ձեզ տալու համար:

Երբևէ մտածե՞լ եք, թե Իմ Սիրտը որքան է տխրում, երբ մարդկանցից շատ քչերն են ընդունում Իմ այս ընտիր պարգևները:

Հապա պատկերացրեք. աշխարհի ամենամեծ ու ամենաընտիր Շնորհը մատուցվում՝ անվճար մատուցվում է ամենքին, և ոչ մեկը չի կամենում պարզել ձեռքը և վերցնել այն:

Այս բանը թող ձեզ հետ չկատարվի: Ջանացեք ստանալ Այն և գործածել: