Դիմակներ պիգմենտային բծերի դեմ

Դիմակներ յուղոտ մաշկի համար

Պիգմենտային բծերի դեմ նախատեսված  առաջին իսկ պատահած միջոցներից օգտվելուց առաջ, փորձեք հասկանալ դրանց առաջացման պատճառները. չէ՞ որ դեմքի վրա պիգմենտային բծերը կարող են ունենալ ամենատարբեր պատճառները եւ կարող են լնել օրգանիզմում կատարվող տարբեր գործընթացների հետեւանք։

Դիմակներ յուղոտ մաշկի համար

Խմորիչով եւ կիտրոնի հյութով պատրաստված դիմակ

Նույն քանակությամբ խմորիչ  եւ սառը կաթը խառնում եք մինչեւ միատարր զանգված դառնալը։ Ավելացնում եք քառորդ կիտրոնի հյութը, ինչպես նաեւ կարող եք նաեւ լցնել մի քիչ կիտրոնի կեղեւի քերուկ։ Բոլոր բաղադրիչները խառնում եւ քսում եք դեմքին եւ հատկապես զգուշորեն տարածում պիգմենտային բծերի հատվածում։ Այս դիմակը ոչ միայն կնվազեցնի պիգմենտային բծերը, այլեւ կօգնի ազատվել ավելորդ փայլից եւ ճարպային շերտերից։ Շատ հաճախ այս դիմակը օգտգործվում է ազատվելու համար այնպիսի բծերից, որոնք դժվարությամբ են հեռացվում այլ միջոցների օգնությամբ։

Քացախով եւ սոխով դիմակ

Մեկ ճաշի գդալ թարմ սոխի հյութը պետք է խառնել նույնչափ 6% քացախով եւ քսել պիգմենտային բծերի վրա։ Այն կարելի է միանգամից քսել դեմքին, կամ խոնավացնել մարլան եւ դնել դեմքին։ Դիմակը պետք է թողնել ընդամենը 10 րոպե, իսկ եթե մարլան չորացել է, ապա պետք չէ այն կրկին թարմացնել։  Ի դեպ, դիմակը օգտագործելուց առաջ դեմքն անպայման պետք է սառը ջրով լվանալ եւ մաքրել սրբիչով։ Այս դիմակը շատ նուրբ ազդեցություն ունի՝ չնայած իր «ագրեսիվ» բաղադրիչների։ Մաշկը սպիտակեցնելուց եւ մաշկի տոնը կարգավորելուց բացի, այն ունի ախտահանող ազդեցություն, այսինքն՝ օգնում է ազատվել բորբոքումներից եւ բշտիկներից։

Կիտրոնի հյութով եւ կեֆիրով դիմակ

Երկու ճաշի գդալ անյուղ կեֆիրը պետք է խառնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութով։ Այս զանգվածին ավելացնում են 5 կաթիլ ձիթապտղի կամ բուսական յուղ։ Ստացված դիմակը քսում եք դեմքին եւ լվանում 15 րոպե անց։ Միանգամից այս երկու մթերքների առկայությունը թույլ է տալիս պայքարել պիգմենտային բծերի եւ տարիքին զուգընթաց առաջացող այլ փոփոխությունների դեմ։ Այս դիմակն ունի նաեւ տոնուսը բարձրացնող, կնճիռները նվազեցնող ու մաշկը խոնավացնող ազդեցություն։

 

Աղբյուրը՝ Fancy, գրում է news.am: