Խորը դեկոլտեով զգեստ, գայթակղիչ կերպար․ Լիլուի նոր լուսանկարները

Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Այս անգամ Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում հանդես է եկել գայթակղիչ կերպարում։ Կադրերում երգչուհին կրում է  խորը դեկոլտեով, ճերմակ, երկարափեշ, երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացնում են սպիտակ պայուսակն ու սեւ բարձրակրունկները։ Լիլուն վառ դիմահարդարմամբ է։ Կադրերին կից երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Գեղեցիկ օր», գրում է NEWS.am STYLE:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլուն երկար, սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էին վառ շպարն ու բարձրակրունկ կոշիկները։ «Արցախի փողոց»,- մեկնաբանություններում գրել էր նա։