Ներեցեք, ո՞ւմ մասին է խոսքը. Թրամփը «մոռացել» է Զելենսկուն

Հստակեցումից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Զելենսկու հետ հանդիպմանն ու անվանել է նրան «խելամիտ տղա»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չի ճանաչել» ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն: Համապատասխան տեսագրությանն ուշադրություն է դարձրել հեռուստահաղորդավար Օլգա Սկաբեևան:

Լրագրողը հարցրել է ԱՄՆ ղեկավարին՝ ծրագրու՞մ է արդյոք Զելենսկուն հրավիրել Սպիտակ տուն:

«Ներեցեք, ո՞ւմ մասին է խոսքը»,- հարցով պատասխանել է Թրամփը:

Հստակեցումից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Զելենսկու հետ հանդիպմանն ու անվանել է նրան «խելամիտ տղա»:

Համացանցում հայտնված տեսանյութից պարզ չէ՝ Թրամփը մոռացե՞լ էր Ուկրաինայի նախագահի ազգանունը, թե՞ հարցը լավ չի լսել: