Հայտնի է մոծակների սիրելի արյան խումբը

Այս ամենից բացի մոծակների գործողությունների համար կարող են վճռորոշ լինել մարմնի ջերմությունը, արյան շրջանառությունը, հոտը և այլն

Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, թե որ խմբի արյուն ունեցող մարդիկ են ամենաշատը դառնում մոծակների խայթոցի թիրախ:

Մասնագետները պնդում են, որ մոծակների համար ամենագայթակղիչ «զոհերն» արյան առաջին խումբ ունեցող մարդիկ են: Հետզոտության արդյունքների համաձայն, այդ մարդկանց մոծակները երկու անգամ ավելի շատ են կծում, քան օրինակ երկրորդ խմբի արյուն ունեցողներին:

Բացի դրանից, մոծակների գործողությունների համար կարող են վճռորոշ լինել մարմնի ջերմությունը, արյան շրջանառությունը, հոտը և այլն:

Ավելի մեծ է հավանականությունը, որ մոծակները կկծեն մեծահասակ մարդու, քան՝ երեխայի, հղի կնոջ, ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց: