Որ երկրների բնակիչներն են ավելի հաճախ մեկնում արտասահմանյան ուղևորությունների

Երկրորդ տեղում ամերիկացիներն են՝ 111,5 մլն կամ բոլոր ուղևորների 7,6%-ը

Մեծ Բրտանիան, ԱՄՆ-ը և Չինաստանը գլխավորում են այն երկրների ցանկը, որոնց բնակիչներն ամենից հաճախ են ճանապարհորդում: Այդ մասին է վկայում Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հրապարակած զեկույցը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Զեկույցի համաձայն, 2018 թվականին օդային երթևեկությունը նախընտրողների թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է գրեթե 7%-ով՝ կազմելով 4,4 միլիարդ ուղևոր:

Այսպիսով, 2018-ին ավելի քան 126 միլիոն բրիտանացի (աշխարհում բոլոր ուղևորների 8,6%-ը), ինքնաթիռով մեկնել են արտասահմանյան ուղևորությունների: Երկրորդ տեղում ամերիկացիներն են՝ 111,5 մլն կամ բոլոր ուղևորների 7,6%-ը, երրորդ հորիզոնականում հայտնվել է Չինաստանը՝ 97 մլն չինացի ճանապարհորդ (բոլոր ուղևորների 6,6%-ը), չորրորդ տեղում գերմանացիներն են՝ 94 մլն ճանապարհորդ կամ բոլոր ուղևորների 6,4%-ը, հինգերորդը՝ ֆրանսիացիները (գրեթե 60 մլն ճանապարհորդ, բոլոր ուղևորների 4,1%-ը):