Հայտնի են աշխարհի ամենաանպարկեշտ լողափերը

CNN պորտալը կազմել է լավագույն լողափերի ցանկը

1

Թոփ-15-ը գլխավորել է Կալիֆորնիայի Լա Հոյյա շրջանի Բլեքս Բիչը։ Ժամանակին այն եղել է Միացյալ Նահանգների միակ օրինական նուդիստական լողափը։ Արդեն հիսուն տարուց ավել այստեղ գալիս են մերկ հանգստի սիրահարները։

Երկրորդ տեղում Սիդնեյի նավահանգստի հարավային մասում գտնվող Լեդի Բեյ Բիչն է։

Առաջատարների եռյակը եզրափակում է գերմանական Բունե 16 լողափը, որը գտնվում է Հյուսիային ծովի Զիլ կղզում։ Այստեղ հանգստացող նուդիստների գործը բարդ է․ ջրի ջերմաստիճանը  ամռանը ափի մոտ լինում է +17° C։

Նուդիստների համար լավագույն լողափերի ցանկում հայտնվել են նաև Կարիբյան ծովի Սան Բարտելեմիի Սալին Բիչը, Իբիցայի Կավալլետը, Հավայան կղզու Մակենա պարկի փոքրիկ լողափը, ֆրանսիական Կապ դ’Ագդ Բիչը, ՀԱՀ-ի միակ պաշտոնական նուդիստական Մպենջատի լողափը։