Ոլորտը կառավարում են մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում, թող մի քիչ կրթվեն

Շատ սխալ էր ջրային ոլորտը միացնել էներգետիկ ոլորտին

Գյուղատնտես Հրաչ Բերբերյանը չի տեսնում մեկին, որը կկարողանար արդյունավետ կառավարել գյուղատնտեսության ոլորտը:

«Մարդիկ, չունենալով հմտություններ, ցանկանում են ոլորտը կառավարել, բայց ոլորտից չեն հասկանում, թող մի քիչ կրթվեն, հետո կտեսնենք ընդունակություն ունեն, թե ոչ: Ոլորտում վերջին լավ մասնագետը փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էր, որը բուսաբուծության մասնագետ է» ,-  NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով նաեւ շատ սխալ էր ջրային ոլորտը միացնել էներգետիկ ոլորտին, ինչն իր բացասական հետեւանքները տալիս է: