Ո՞ր կոշիկներն են դարձել ամենանորաձևն այս ամառ

Ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ Topshop Strippy-ի սանդալները ամենապոպուլյարն են կանանց շրջանում

Ինչպես գրում է ELLE.ru-ն, որոնողական հայտնի Lyst.com.ru համակարգը հրապարակել է նոր զեկույց, որում ներկայացված են նորաձևության ամենապոպուլյար ապրանքանիշերն ու ապրանքները:

Ամեն ամիս ծառայությունը վերլուծում է ավելի քան 5 միլիոն առցանց գնորդների շոփինգ-սովորույթներն ու պահվածքը, ովքեր փնտրում, դիտում և ձեռք են բերում նորաձև իրեր:

Զեկույցում ներառված են նաև սոցիալական ցանցերից ստացված տեղեկությունները և վիճակագրությունը. ապրանքանիշի բաժանորդների թվի աճը, արտադրանքի, ապրանքանիշերի և հարակից բառերի հիշատակումները:

Այսպիսով, ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ Topshop Strippy-ի սանդալները ամենապոպուլյարն են կանանց շրջանում: Դրանք դարձել են ամռան ամենանորաձև կոշիկները: