Լիլի Մորտոն մարմինն ընդգրկող հագուստով

Կերպարը համալրում են նույն երանգի բարձրակրունկները

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր, հումորային լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։  Լիլին կրում է արծաթագույն, մարմինն ընդգրկող հանդերձանք։ Կերպարը համալրում են նույն երանգի բարձրակրունկները։ Իսկ հրապարակմանը կից նա գրել է․ «Ինչպես միշտ՝ մեկը պիտի խանգարի...»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլի Մորտոն տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացել էր գայթակղիչ կերպարում։  Լիլին կրում էր պուտավոր, երկարափեշ կիսաշրջազգեստ, նույն պրինտից տոպ։ Կադրին կից Մորտոն կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «...Ես հպարտ եմ Չհասկացվող Եվ չզգացվող

Իմ ինքնությամբ.

Շատ-շատերից չկարդացվող՝

Բայց և այնպես իմ սեփակա՛ն ձեռագրով.

Այլոց կողմից չարդարացվող՝

Բայց և այնպես իմ սեփակա՛ն ծրագըրով...»։

 

Լուսանկարը՝ lightmedia_official