Նուշն ու ընկույզը մեծացնում են տղամարդկանց սեռական ցանկությունը

Գիտափորձին մասնակցել են 18-35 տարեկան 83 առողջ տղամարդ

Օրական 60 գրամ ընկույզ, պնդուկ եւ նուշ ուտելը կարող է բարձրացնել տղամարդկանց սեռական ցանկությունն ու նրանց օրգազմն ավելի վառ դարձնել։

Նման եզրահանգման են եկել իսպանացի մասնագետները։ Նրանք նշում են, որ ընկույզում առկա նյութերը բարձրացնում են տղամարդկանց սեռական օրգանի զգայունությունը եւ բարելավում սեռական ակտիվությունը։

Բացի այդ՝ ընկույզի, պնդուկի եւ նուշի մեջ առկա վիտամինները բարելավում են անոթների վիճակը, իսկ անոթներն ու լիբիդոն, ինչպես պարզել են մասնագետները, կապված են։

Գիտափորձին մասնակցել են 18-35 տարեկան 83 առողջ տղամարդ։ Նրանց երկու խմբի են բաժանել։ Խմբերը հետևել են “արևմտյան սննդակարգի”․ քիչ են կերել բանջարեղեն եւ միրգ, կերել են ճարպոտ սնունդ, սակայն մի խումբն օրական 30 գրամ հունական ընկույզ, 15-ական գրամ պնդուկ եւ նուշ է կերել, մյուս խումբը՝ ոչ։

Արյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր ընկուզեղեն են օգտագործել, ավելի երկար են սեռական հարաբերություն ունեցել, ավելի շատ սեռական ցանկություն եւ նրանց օրգազմն ավելի վառ է եղել։