Երեք արժեք, որոնք վերաիմաստավորման կարիք ունեն

Համբերել՝ չի նշանակում սպասել եւ ոչինչ չանել

1

Ուրիշ մարդկանց մասին ձեր դատողությունները սխալ են

Դուք երբեք չեք կարող հաստատ իմանալ, թե ինչ է զգում ուրիշ մարդը կամ ինչ ենթատեքստ են թաքցնում այս կամ այն իրադարձությունները։ Երբ դուք համարում եք, որ գիտեք ինչ-որ բան, ապա մտածեք, որ ձեր ենթադրությունները սահմանափակում են ձեր գիտելիքներով։ Նրանցից շատերը, որոնց դուք հաջողակ եք համարում, բացարձակապես դժբախտ են։ Նրանցից շատերը, որոնք, ձեր կարծիքով, ամեն բանի  հեշտությամբ են հասնում, առանց ձեռքերը ծալելու աշխատում են, որպեսզի ստանան այն, ինչ ունեն։ Շատերը, ովքեր հարուստ են թվում, իրականում մինչեւ ականջները պարտքերի մեջ են խրված իրենց վատնողության պատճառով։ Նրանցից շատերը, որոնք հիմա ձեզ ծեր եւ ձանձրալի են թվում, ժամանակին նույնքան զիլ ու երիտասարդ էին, որքան դուք։

Դուք պետք է անհանգստանաք ոչ թե անհաջողությունների ու սխալների համար, այլ այն հնարավորությունների, որոնք բաց եք թողել, առանց փորձ իսկ կատարելու։ Ահա թե ինչն է Ձեզ վնասում ամենից շատ։

Եթե Դուք ջանաք, ապա հաջողություն կունենանք՝ անկախ արդյունքներից

Նույնիսկ սխալներից եւ անհաջողություններից դաս կքաղեք եւ նորից չեք կրկնի դրանք: Դրա համար էլ յուրաքանչյուր արդյունք դաս է, որը մեզ դարձնում է ավելի ուժեղ եւ իմաստուն:

Այնուամենայնիվ, կա միայն մի բան, որը դարձնում է երազանքը անիրականանալի` չփորձելը:

Արդյունքը, որին դուք ձգտում եք, կախված չի այն նրանից, թե ինչ եք Դուք պլանավորել կամ ինչ եք խոսել, ինչ եք անում: Ձեր արդյունքն այն է, ինչ Դուք իրոք փորձել եք անել եւ արել եք:

Համբերել՝ չի նշանակում սպասել եւ ոչինչ չանել

Համբերությունը  ենթադրում է արդյունավետ գործելակերպ։ Դա նշանակում է, որ Դուք ներդնում եք բոլոր ջանքերը, գործածում բոլոր հնարավորությունները, երբ հասկանում եք, որ ձեր ծախսած ժամանակը եւ ջանքերը իզուր չէին, եւ այդ ամենին հնարավոր չէր հասնել ժամանակը եւ ջանքերը խնայելով:

Համբերությունը գիտակցումն է այն բանի, որ Ձեր կյանքի որակը ավելի մեծ նշանակություն ունի, քան այն քանակը, որով Դուք լցնում եք այն:

Համբերությունը Ձեր պատրաստակամությունն է երախտագիտությամբ ընդունելու այն, ինչ ունեք ներկայում. այն ժամանակը, երբ Դուք  ցուցաբերում եք համառություն, ներդնում նպատակաուղղված ջանքեր՝ հասնելու Ձեր  նպատակներին եւ երազանքներին: