Էլզա Հոսկը սեքսուալ կերպար է ընտրել զբոսանքի համար

30-ամյա մոդելը կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ խոշոր ականջօղեր եւ վզնոց

Էլզա Հոսկը միշտ ակտուալ ու գրավիչ կերպարներ է ընտրում։ Այս անգամ եւս բացառություն չէ, մոդելը կանաչ գույնի կարճ զգեստ է ընտրել, որը դիմացի հատվածում զարդարված է ժապավեններով ու խոշոր գրպաններով։

30-ամյա մոդելը կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ խոշոր ականջօղեր եւ վզնոց։ Մոդելը նախապատվություն է տվել Bvlgari ապրանքանիշի սեւ կաշվե պայուսակին ու «բանակային» երկարաճիտ կոշիկներին։

Աղբյուրը՝ Elle