Վարձատրված հավատք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Դարերի ընթացքում միշտ եղել են մարդիկ, որոնք առանց տեսնելու հավատով հնազանդվել են, և իրենց հավատն անպտուղ չի մնացել. այդպես կլինի նաև ձեր դեպքում

Հիսուս

Հուլիսի 30

Հաճախ մտածեք անցյալում ապրած Իմ ծառաների մասին: Ահա Աբրահամը հավատաց Խոստումին՝ երբ դեռ զավակ չուներ, որ իր սերունդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը:

Ինչպես Մովսեսն Իսրայելի ժողովրդին առաջնորդեց անապատի միջով այն վստահությամբ, որ իվերջո պիտի ժառանգեն Ավետյաց Երկիրը:

Դարերի ընթացքում միշտ եղել են մարդիկ, որոնք առանց տեսնելու հավատով հնազանդվել են, և իրենց հավատն անպտուղ չի մնացել: Այդպես կլինի նաև ձեր դեպքում: