Ռոնալդու․ «Ռեալը» հրաշալի կազմ ունի եւ վստահ եմ, որ կանցկացնի գերազանց մրցաշրջան

Ռոնալդուն անցած ամռանն է «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ Մադրիդի «Ռեալը» նոր խաղացողների շնորհիվ գերազանց մրցաշրջան կանցկացնի։

«Երիտասարդ աստղերը միշտ լավ են հարմարվում հզոր թիմերում։ «Ռեալը» հիմա ունի հրաշալի կազմ։ Մեծ միջոցներ է ներդրվել, եւ վստահ եմ, որ նրանք գերազանց կանցկացնեն մրցաշրջանը։ Ազար, Յովիչ, Մենդի․․․

Ես գիտեմ՝ ինչ է տեղի ունենում «Ռեալում», քանի որ ունեմ ընկերներ։ Այս ակումբի հետ նվաճել իմ տիտղոսներիս մեծ մասը։ 100 տոկոսով վստահ եմ, որ նրանք կունենան գերազանց մրցաշրջան»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն անցած ամռանն է «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»,գրում է NEWS.am SPORT: