«Ներդաշնակ ու գեղեցիկ». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

Լուսանկարն, ամենայն հավանականությամբ, արվել էր «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում տեղադրված կադրում դերասանուհին, որն «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, վարդագույն բլուզ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում են խոշոր ականջօղերն ու վզնոցը։ Դերասանուհին նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել, իսկ նրանցից մեկը գրել է. «Գեղեցկուհի։ Մազերի այս գույնը շատ է սազում քեզ։ Ներդաշնակ ու գեղեցիկ»։

Ավելի վաղ Իննան ներկայացրել էր իր շքեղ կերպարը։ Կադրում էին նաեւ դերասաններ Էդգար Իգիթյանն ու Սիսիան Ստեփանյանը։ Լուսանկարն, ամենայն հավանականությամբ, արվել էր «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում, որում Իննան մարմնավորում էր գլխավոր հերոսուհու կերպարը։ Նա սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սեւ բարձրակրունկ կոշիկները եւ աքսեսուարները։