«Ո՞վ է այս խայտառակության պատասխանատուն». Արթուր Խաչատրյան

«Եթե սրա անունը բարդակ չէ, ի՞նչ է՝ պատերա՞զմ է, խռովությո՞ւն է, երկրաշա՞րժ է, հրաբո՞ւխ է, որ մարդկանց էվակուացնում եք. Նախկին նախարարի գրառումը

Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը սոցկայքի իր էջում գրել է. «Եթե սրա անունը բարդակ չէ, ի՞նչ է: Պատերա՞զմ է, խռովությո՞ւն է, երկրաշա՞րժ է, հրաբո՞ւխ է, որ մարդկանց էվակուացնում եք: Ո՞վ է այս խայտառակության պատասխանատուն, ե՞րբ է պատասխան տալու: Փոխանակ խնդիրը լուծեն, մեղավորներին «գամեն անարգանքի սյունին», մարդկանց կոչ են անում դադարեցնել իրենց արձակուրդը: Եթե 29-ին չէվակուացվեն, էլ «տե՞ր» չէք: Հետո՞: Ոչի՞նչ, որ մարդիկ կոպեկ կոպեկ փող են հետ գցել, որ ծով գնան: Պատժե'ք մեղավորներին, ստիպե'ք, որ կատարեն իրենց պարտավորությունները»: