Մաքսատանը փղի 8.8 տոննա եղջյուր են առգրավել

Այդ քանակությամբ եղջյուր ստացվել է մոտ 300 աֆրիկյան փղի սպանդից

Սինգապուրի մաքսատանը փղի 8.8 տոննա եղջյուր են առգրավել: Սա մեկ տարվա կտրվածքով ռեկորդային խմբաքանակ է ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է Straits Times -ը:

Եղջյուրների վիթխարի խմբաքանակը, որի արժեքը մոտ 60 մլն դոլար է, առգրավվել է կիրակի գիշերը, երեք բեռնատարներից:

Այդ քանակությամբ եղջյուր ստացվել է մոտ 300 աֆրիկյան փղի սպանդից:

Դրանք բերվել էին Կոնգոյից: Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ բեռնատարները փայտանյութ են տեղափոխել: