Apple-ը գաղտնալսում է օգտատերերի անձնական խոսակցությունները

Պարբերականի տեղեկություններով՝ ընկերությունը Իսպանիայում աշխատակիցներ ունի, որոնք գաղտալսում են տարբեր լեզուներով ձայնագրությունները, այդ թվում՝ ֆրանսերեն եւ գերմաներեն

Apple կորպորացիան աշխատակիցների է վարձակալում, որոնք գաղտնալսում են օգտատերերի անձնական խոսակցությունները , հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  El Pais-ին:

Պարբերականի տեղեկություններով՝ ընկերությունը Իսպանիայում աշխատակիցներ ունի, որոնք գաղտալսում են տարբեր լեզուներով ձայնագրությունները, այդ թվում՝ ֆրանսերեն եւ գերմաներեն: Պարբերականի աղբյուրների խոսքով՝ դա արվում է Siri ձայնային օգնականի ծրագրային ապահովման միջոցով: Այնուամենայնիվ, պարբերականի տվյալներով, վերլծուվում են ոչ միայն Siri-ի տվյալները, այլ նաեւ օգտատերերի անձնական խոսակցությունները:

Սակայն ընկերությունը վստահեցրել է, որ «Apple-ի բոլոր արտադրանքներն ու ծառայությունները նախատեսված են անձնական տեղեկության անվտանգության ապահովմանը»:

Պարբերականի տեղեկություններով՝ ձայնագրությունների մեծ մասը սկսվում է հրամանով, որն արձակում է Siri-ն: