Արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին մեղադրել են արքայազն Ուիլյամի որդու՝ արքայազն Ջորջի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ:
Երեկ Քեյթն ու Ուիլյամը Instagram-ի պաշտոնական էջում շնորհավորել են իրենց որդու՝ արքայազն Ջորջի ծննդյան կապակցությամբ:
Նկարի մեկնաբանություններում շատերը շնորհավորանքներ են գրել, այդ թվում՝ նաև հայտնի աստղեր ու հասարակական գործիչներ:
Օգտատերերը նկատել են, որ Մեգան Մարքլի ու արքայազան Հարրիի շնորհավորանքում նշված չէր արքայազն Ջորջի ամբողջական տիտղոսական անունը:
«Մի փոքր ավելի հարգալից, չէ որ նա Անգլիայի ապագա թագավորն է»,- գրել է օգտատերերից մեկը:
0Comments