Որ ավտոմեքենաներն են ամենաշատը գողանում Ռուսաստանում

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Kia Rio-ն, իսկ եռյակը եզրափակում է Kia Ceed-ը

2019 թվականին Ռուսաստանում ամենաշատը գողացել են Hyundai Solaris մակնիշի ավտոմեքենա: Այս մասին վկայում է «Ренессанс Страхование» ընկերության վիճակագրությունը:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Kia Rio-ն, իսկ եռյակը եզրափակում է Kia Ceed-ը:

Նշենք, որ ցանկում հայտնվել են նաև Hyundai Creta, Ford Kuga, Hyundai Tucson, Toyota RAV4, Hyundai ix35, Hyundai Santa Fe, Kia Optima մակնիշի ավտոմեքենաները:

Եթե Մոսկվայում և Պետերբուրգում երբեմն գողանում են նաև պրեմիում դասի ավտոմեքենաներ՝ BMW X5, Toyota Land Cruiser Prado և այլն, մյուս շրջաններում գրեթե միշտ գողանում են բյուջետային մեքենաներ, գրում է analitik.am: