Ամռան գլխավոր սանրվածքը. կանացի և արտիստիկ

Բոբը համադրելի է ցանկացած տեսակի, որակի և գույնի մազերի հետ
սանրվածք

Հասել ենք արդեն ամռան գագաթնակետին, երբ բոլորը խոսում են, թե «որքան շոգ է»: Այս միտքը, թերևս, ամենից հաճախ արտաբերում են երկար վարսեր ունեցող կանայք, որոնք փորձում են և գեղեցիկ տեսք ունենալ, և պայքարել տապի դեմ:

Cosmopolitan-ը ներկայացնում է կանացի սանրվածք, որը ամռան գլխավոր հիթն է և կազատի Ձեզ ավելորդ հոգսերից: Եվ այսպես, բոբ: Դուք ունեք ուղիղ, թե գանգուր վարսեր, կարևոր չէ, բոբը համադրելի է ցանկացած տեսակի, որակի և գույնի մազերի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը