Դարթ Վեյդերի հանդերձանքով տղամարդը կանգնեցրել է Զելենսկիին և նախարարի պաշտոն խնդրել

Ես գիտեմ, թե ինչ է պետք անել այդ պաշտոնում, ես ղեկավարման մեծ փորձ ունեմ

Համացանցում հայտնվել է Դարթ Վեյդերի և Չուբակայի կերպարով տղամարդկանց լուսանկարը, որոնք թույլ չեն տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հանգիստ ավարտել իր վազքը Օդեսայի լողափերից մեկի երկայնքով:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Դարթ Վեյդերի հանդերձանքով տղամարդը հայտարարել է, որ կցանկանար պաշտոն ստանալ կառավարությունում: Նա հույս է հայտնել համատեղ վազք կազմակերպել նախագահի հետ, որի ժամանակ իր թեկնածությունը կառաջարկեր պաշտպանության նախարարի պաշտոնի համար: «Վեյդերին» ուղեկցում էին «Չուբական» և գալակտիկական այլ կերպարներ:

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զելենսկին նախատեսում է նախավարժանքի դուրս գալ լողափում իր «Ժողովրդի ծառա» կուսակաության անդամներից մեկի հետ:

«Ես գիտեմ, թե ինչ է պետք անել այդ պաշտոնում: Ես ղեկավարման մեծ փորձ ունեմ», - ասել է Վեյդերի հագուստով տղամարդը: