Բուսաբանական այգում այսօր՝ հուլիսի 13-ին բռնկված հրդեհը մարվել է:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ live24.am-ը հայտնել էր որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին:
Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:
0Comments