Այսինքն մարդիկ պետք է հավատան իրենք իրենց, ոչ թե կառավարությանը, վարչապետին, նախագահին. նոր Հայաստանի քաղաքացին հավատում է առաջին հերթին ինքն իրեն: Հիշեցնենք, որ ավելի վաղ live24.am-ը հայտնել էր, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն:
«Ինչպես Աստված մարդկանց ստեղծել է իր պատկերով ու նմանությամբ, ժողովուրդն էլ իր կառավարություններին ստեղծում է իր պատկերով ու նմանությամբ: Մեզ համար մեծ պատիվ է լինել մեր ժողովրդի ցանկությունների, երազանքների, ձգտումների, ուժի եւ իմաստնության արտացոլումը»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը հնարավոր եղավ, որովհետեւ մինչ այդ տարիներ շարունակ աննկատ պրոցեսներ են տեղի ունեցել. «Երկար տարիներ Հայաստանում տեղի են ունեցել աննկատ պրոցեսներ: Երբ ես ասում եմ, որ Հայաստանում երկար տարիներ տնտեսական որոշակի կղզյակներ են առաջացել, որտեղ մարդիկ իրենց ստեղծագործական մտքերն են զարգացրել, հարց կարող է ծագել, թե ինչու այդ տնտեսական բջիջները չեն ճնշվել ու ոչնչացվել: Որովհետեւ նրանք գործել են մտածողության այլ հարթության մեջ եւ օլիգարխին հետաքրքիր չեն եղել այդպիսի մանր բաները, որտեղ պետք է ինչ-որ բան մտածել, ստեղծագործել: Նրանց միայն հետաքրքիր է եղել, թե ումից ինչ կարելի է խլել, ում ինչ են թույլ տալիս կամ թույլ չեն տալիս: Եվ այդ պայմաններում նոր իրականությունը ներսից է պայթեցրել հին իրականությունը»:
0Comments