Ավտոմեքենան Եղեգնուտ գյուղի սկզբում դուրս է եկել երթեւեկելի հատվածից ու շրջվել

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 22:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի սկզբնամասում՝ ավազի հանքի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի (վարորդ՝ Ա.Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: