Միշոյի ու կնոջ սիրառատ լուսանկարը Մալիբուից

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանն ամուսնու՝ ռեփեր Միշոյի հետ նոր լուսանկար է տեղադրել

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանն ամուսնու՝ ռեփեր Միշոյի հետ նոր լուսանկար է տեղադրել։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Գեղեցիկ զույգը լուսանկարներից մեկում մեղմ համբուրվում է։ Սոնա Հովհաննիսյանն, ինչպես միշտ, ոճային կերպարում է. նա վարդագույն տոպ է ընտրել եւ ծաղկային պրինտով շրջազգեստ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Մալիբու, լավագույններ»,- մեկնաբանություններում գրել է նա։

ԱՄՆ

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոնա Հովհաննիսյանը լուսանկար էր հրապարակել «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ, Քարդաշյան եւ Ջեններ քույրերի մոր՝ Քրիս Ջենների հետ։ Հաղորդավարուհին կիսվել էր լուսանկարների շարքով, որոնք արվել էին երեկույթի ընթացքում։ Դրանց շարքում էին նաեւ համատեղ կադրերն ամուսնու՝ Միշոյի եւ Քրիս Ջենների հետ։

ԱՄՆ