Տոպ եւ տաբատ․ Իննա Խոջամիրյանը հրապուրիչ լուսանկար է հրապարակել

Կադրում երիտասարդ դերասանուհին կրում է ճերմակ տոպ եւ տաբատ

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Կադրում երիտասարդ դերասանուհին կրում է ճերմակ տոպ եւ տաբատ։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Իննա Խոջամիրյանը շքեղ կարմիր զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ «Արի պարենք»,- մեկնաբանություններում գրել էր նա՝ նշելով, որ լուսանկարն արվել է Մոսկվայում։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել հմայիչ դերասանուհուն, իսկ նրանցից մեկը գրել էր. «Սիրում եմ քո տարբերվող տեսակը»։

 

Լուսանկարը՝ @tyom_akop, գրում է style.news.am: