Դժվարակիր նախապատրաստություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Մեծ հաջողություններ են ձեզ սպասվում՝ թե նյութական,  և թե հոգևոր ասպարեզում


Հիսուս

Հուլիսի 8

Օգնությունը, ուրախությունը և խաղաղությունը միշտ ձեր տրամադրության տակ են: Սրանք ստանալու համար ձեր արիակամ կեցվածքը, անշուշտ, կվարձատրվի: Թեկուզ տառապալի է այս ժամանակը, բայց դուք պատճառը տեսնելով՝ մի օր կհասկանաք, որ այս փորձաշրջանի դաժանությունը բնավ էլ իքնանպատակ չէր, այլ հոգատար պատրաստություն էր՝ կատարելու համար սքանչելի այն գործը, որի համար կանչված եք:

Համոզված եղեք, որ ձեր աղոթքներն անպատասխան չեն մնացել, միայն այնպես են պատասխանվել, որ ձեզ դժվարակիր են թվացել, բայց այդ է ներկա ժամանակի միակ հնարավոր եղանակը:

Նյութաշխարհի մեջ ձեռք բերած հաջողությունները չպետք է գոհացնեն ձեզ:

Մեծ հաջողություններ են ձեզ սպասվում՝ թե նյութական,  և թե հոգևոր ասպարեզում:

Համոզված եմ, որ կհասկանաք, թե ամեն ինչ ճիշտ է ընթանում: